Նոյեմբերի 5-ին, ժամը 21։11-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ-Գեղադիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենայից նկատվում է ծուխ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Hyundai» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1997 թ․) և «Volkswagen» (վարորդ՝ Ա․ Ե․, ծնված 1968 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդի, ուղևորներ Կ. Ե.-ի (ծնված 1958 թ․), Մ. Ե.-ի (ծնված 1981 թ․) և Վ. Ե.-ի (ծնված 2018 թ․) հետ տեղափոխվել բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։