Թուրքիայում մզկիթի բացմանը թռչունը հարձակվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա:

 

 

Միջոցառման ժամանակ նախատեսված է եղել, որ Թուրքիայի նախագահը երկինք պետք է բաց թողնի աղավնիներ և կաքավներ: Բայց թռչունները չեն պատրաստվել թողնել վանդակը, դրա համար Էրդողանը փորձել է թռչուններին այնտեղից քշել անձրևանոցի միջոցով:

 

 

Արդյունքում օգնականը նախագահին է տվել մեկական թռչուն, իսկ Էրդողանը դրանք թռցրել է երկինք: Կաքավներից մեկն էլ թռչել չի ցանկացել, վերադարձել ու փորձել է տեղ գտնել Էրդողանի գլխին:

 

 

Վերջինը ոչինչ չի արել' սպասելով մինչ անսպասելի հյուրը ինքն իրեն կհեռանա: