Սևանա լճի հարավ-արևմտյան մասում՝ գողտրիկ լեռներով շրջապատված Լիճք գյուղում տարվա 8-9 ամիսներին գյուղում իշխում են կանայք: Նրանք ամրակազմ, հաստատակամ կանայք են, ովքեր խիզախորեն հոգ են տանում ոչ միայն իրենց ընտանիքների, այլև իրենց ամբողջ գյուղի մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նման կերպ է սկսել Լիճք գյուղին նվիրվա ծ խմբագրականը CNN-ը:
Հայկական Լիճքում շատ աշխատասեր կանայք կան, սակայն այստեղ չես գտնի շատ տղամարդկանց: Այս կանանց ամուսինները նրանցից գտնվում են հազարավոր մղոններ հեռու' հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում: Հայաստանի տնտեսության խնդիրների պատճառով աշխատանքային տարիքի տղամարդկանց մի ստվար հատվածը մեկնել է արտերկիր' շինարարության վրա աշխատելու համար: Աշխատանքի հիմնական բեռն այս պայմաններում մնում է կանանց ուսերին: «Ամեն ինչ արվում է կոլեկտիվ ջանքերով' հողի աշխատանքից մինչև անասուններ պահելը և լավաշ թխելը»,- գրում է CNN-ը:
Ձմռան ամիսներին, երբ երկար բացակայությունից հետո վերադառնում են տղամարդիկ, գյուղի բնակիչների համար, գյուղի բնակիչների համար իրական տոն է սկսվում. կյանքը լցվում է հարսանիքներով, ծնունդներով և խնջույքներով:
Ֆոտոլրագրող Ջուլիեն Փեբրելը, իմանալով Լիճքի մասին, երկու շաբաթ բնակվել է այնտեղ' լուսանկարելով ու փաստագրելով գյուղացիների կյանքը: