Ադրբեջանական բանկերը դադարեցրել են ազգային արժույթով' մանաթով, վարկերի տրամադրումը: Ադրբեջանում մանաթի հերթական արժեզրկումն անխուսափելի է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով moderator.az լրատվական կայքը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ազգային բանկի օրենսդրակա ն բաժնի նախկին ղեկավար, փաստաբան Աքրամ Հասանովը: «Այլեւս հերթական արժեզրկումն անխուսափելի է: Սակայն, ամենայն հավանականությամբ, դա մինչեւ աշնանն անցկացվելիք խորհրդարանական ընտրություններ տեղի չի ունենա միայն այն պայմանով, որ Կենտրոնական բանկն ու Նավթի հիմնադրամը իսկապես ունենան այնքան արտարժույթ, որքան հայտարարել են», -ասել է նա:

 

 

Փորձագետի կարծիքով' հասկանալի է ադրբեջանական բանկերի կողմից մանաթով վարկեր տրամադրելուց խուսափելը:

 

 

«Ստեղծված իրավիճակում բանկերը մանաթով վարկեր չեն տրամադրելու ԿԲ կողմից չափից մեծ վարկային տոկոսադրույքներ սահմանվելու պատճառով: Մյուս կողմից բանկերն էլ են հասկանում արժեզրկման անխուսափելիությունը, եւ այդ է պատճառը, որ նրանք այլեւս մանաթով վարկեր չեն տալիս: Չէ որ վարկը տրվում է նվազագույնը մեկ տարով, իսկ մեկ տարում Ադրբեջանում շատ բան կարող է պատահել», -նշել է Աքրամ Հասանովը: