Սպանվել է «Իսլամական պետության» երկրորդ հեղինակավոր անձնավորությունը՝ Հաջի Մութազ ալ Հիյալին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նա սպանվել է Իրաքի տարածքում, ամերիկյան օդանավերի հարձակման արդյունքում: Այս մասին տ եղեկացրել է Սպիտակ տան պատասխանատու Նեդա Պրայսը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին Մոսուլի շրջանում:
Հաջի Մութազ ալ Հիյալին ահաբեկչական կազմակերպության գլխավոր հաակարգողն էր. մեծ քանակությամբ զենքեր, պայթուցիկ սարքավորումներ, ինչպես նաև տրասնպորտային միջոցներ և մարդկանց էր տեղափոխում Սիրիայի և Իրաքի միջև:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում էՍիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալԲաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: