Օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրետանային և հրաձգային զենքերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Ինչպես MediaMall.am-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, բացի 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից (շուրջ 110 արկ) ադրբեջանական կողմը արևելյան ուղղությամբ կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան կրակով ճնշել են հակառակորդի ակտիվությունը և շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը: