Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի՝ ադրբեջանա-թուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ։ Հասանելի վայրերում ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները հրդեհաշիջման միջոցներ են ձեռնարկում, բայց աղետը շարունակում է մնալ օրախնդիր։ Այսպիսով թշնամական կողմը հումանիտար աղետին փորձում է ավելացնել նաև բնապահպանականը՝ զգալի վնաս պատճառում նաև Արցախի կենդանական ու բուսական աշխարհին։ Այս մասին հայտնում են հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: