Արցախի Շոշ գյուղի դպրոցը որոշ վերանորոգման աշխատանքներից հետո իր դռներն է բացել 65 աշակերտների առաջ:

 

Այս մասին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:  

«Դեռևս 2004–ին Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ Արցախի Շոշ գյուղում կառուցվեց հանրակրթական դպրոց:  Արցախի սրտում գտնվող Շոշ գյուղը, պատերազմի հետևանքով այժմ հայտնվել է սահմանամերձ գոտում:  Բնակիչների մեծ մասը զինադադարից հետո գյուղ է վերադարձել, իսկ դպրոցը, դռների, տանիքի, պատուհանների և այլ որոշ վերանորոգման աշխատանքներից հետո, մեկ շաբաթ առաջ բացեց իր դռները 65 աշակերտների առաջ: Ուրախալի լուրն այն է, որ դպրոց են վերադարձել գրեթե բոլոր աշակերտները»,-մանրամասնում են հիմնադրամից: