ԱՄՆ-ում ձերբակալվել է մի դեռահաս, ով պատանդառություն էր կազմակերպել դպրոցում, հաղորդում է ABC News-ը:

 

Միջադեպը տեղի է ունեցել Արևմտյան Վիրջինիա նահանգում: 14-ամյա տղան, որի անունը չի հաղորդվում, պատանդ էր վերցրել դպրոցականներին և ուսուցիչին:

 

Դպրոցը հրատապ փակվել է, մնացած աշակերտները տարհանվել են և ուղարկվել տուն:

 

Բանակցությունների արդյունքում կասկածյալը համաձայնել է ազատ արձակել բոլոր պատանդներին: Նա ցած է դրել ատրճանակն ու հանձնվել իրավապահ մարմիններին, առանց որևէ միջադեպերի: Ըստ ոստիկանության, ոչ ոք չի տուժել:

 

Հետաքննությունը բացահայտում է դեռահասի արարքի շարժառիթները: