Այսօր կմեկնարկեն Եվրոպայի լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները:

Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ կհյուրընկալի Նորվեգիայի «Օդդին»:

williamhill բուքմեյքերական կենտրոնը խաղի ֆավորիտ համարում է դորտմունդյան թիմին, որի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1.08 գործակցով, ոչ ոքին ունի 9.00 գործակիցը, իսկ նորվեգական թիմի հաղթանակի հավանականությունը' 29.00 գործակիցը:

Նշենք, որ թիմերի միջև առաջին խաղում «Բորուսիան» հաղթել է 4:3 հաշվով:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին: