«Սան Պաուլուի» դարպասապահ Ռոժերիո Սենին իր 131-րդ գոլն է հեղինակել կարիերայում:
Դարպասապահը աչքի է ընկել Բրազիլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Սեարայի» հետ խաղում, որն ավարտվել է Սենիի թիմի հաղթանակով՝ 3:0 հաշվով:
Սենին հանդիպման 45-րդ րոպեին անվրեպ է իրացրել նշանակված 11 մետրանոց հարվածը: Թիմի մյուս գոլերը հեղինակել են Տիագո Մենդեշը և Ալեշանդրե Պատոն: «Սան Պաուլուն» հաջորդ փուլի ուղեգիր է ապահովել:
Նշենք, որ Սենին ֆուտբոլի պատմության մեջ ամենաշատ գոլ հեղինակած դարպասապահն է, ում հաջորդում է Խոսել Լուիս Չիլավերտը` 62 գոլով: