Հայաստանի Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի օգոստոսի 27-ի նիստին քննարկվել են ներքաղաքական խնդիրներ' հիմնականում սահմանդրական փոփոխություններ վերաբերյալ: «ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներ կայացրեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ վերջին երկու օրերի ընթացքում տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումների ընթացքը' նշելով, որ հիմնականում բոլոր քաղաքական ուժերի հետ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կա փոխըմռնում»,- ՀՀԿ գերագույն մարմնի նիստի ավարտից հե տո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը' հավելելով, որ պետության Մայր օրենքը պետք է քննարկվի բոլոր քաղաքական ուժերի հետ:

 

 

Նա նկատեց, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցության Վենետիկի հանձնաժողովի հետ կայացած հանդիպմանը հանձնաժողովի անդամները շեշտել են, որ ՀՀ նոր Սահմնադրության նախագիծը բխում է ժողովրդավարության բոլոր չափանիշներից: «Յուրաքանչյուր քաղաքական կուսակցությունն ինքն է որոշում՝ մասնակցե՞լ Նախագահի հետ հանդիպմանը, թե' ոչ։ «Ժառանգության» կուսակցության դեպքում մենք գիտենք, որ խմբակցության ղեկավարը դրական է արտահայտվել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։ «Ժառանգություն» խմբակցության անդամներից Ալեքսանդր Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանն իրենց կուսակցությունների ներկայացուցիչների հետ ընդունել են ՀՀ Նախագահի հրավերը։ Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա իրենք իրենց գցել են լուսանցքը», - շեշտեց Էդուարդ Շարմազանովը' հավելելով, որ ՀՀԿ-ն Վենետիկի հանձնաժողովին ներկայացրել է 53 առաջարկություն:

 

 

Շարմազանովը ընդգծեց, որ ՀՀ Նախագահը միանշանակ հանդիպելու է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, անկախ պատգամավորների և Հանրային խորհրդում ընդգրկված հասարակական կազմակերպությունների հետ: «ՀՀ նախագահը պատրաստ է հնարավորինս մեծ լսարանի հետ քննարկել Սահմանադրության փոփոխությունների հարցը, լսել տարաբնույթ կարծիքներ տարբեր ուժերի կողմից»,- նկատեց Էդուարդ Շարմազանովը' հավելելով, որ ՀՀԿ գերագույն մարմնի նիստին կադրային հարցեր չեն քննարկվել: