Միխեիլ Սաակաշվիլին, ով զբաղեցնում է Օդեսայի շրջանի մարզպետի պաշտոնը, հրաժարվել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնից: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է «112-Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:

 

Սաակաշվիլին ընդգծել է, որ այն դեպքում, եթե նրան առաջարկվի այդ պաշտոնը, նա չի համաձայնվի զբաղեցնել այն, քանի որ «Ուկրաինան ունի շատ դրական և լավ կադրեր»: Միևնույն ժամանակ, Օդեսայի շրջանի մարզպետը կոչ է արել փոխել երկրի ամբողջ քաղաքական համակարգը:

 

Ավելի վաղ, Ուկրաինայի գործող վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ նախարարների կաբինետում լուրջ փոփոխություններ կլինեն, սակայն կառավարության ղեկավարը կպահպանի իր պաշտոնը մինչև տարեվերջ: