Մեծ Բրիտանիայում ստեղծվել է պաղպաղակ, որը չի հալվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այն կվաճառվի Ստաֆֆորդշիր վարչական շրջանի Alton Towers զվարճանքների պուրակում: Աղբյուրը տեղեկացնում է, որ աղանդերի բաղադրությունը գաղտնի է պահվում: Միայն հայտնի է, որ այն նթարկվում է ջերմային մշակման, որի շնորհ իվ վանիլային կոնը երկար ժամանակ պահպանում է իր ձևը: Պաղպաղակը ստեղծվել է շեֆ խոհարար Հեստոն Բլյումենտալի շնորհիվ: Վերջինս հայտնի է արտասովոր ուտեստներ պատրաստելու իր կարողությամբ:
2013թ.-ին ինժեներ Դեվիդ Էդվարդսը ստեղծել էր պաղպաղակ, որը չէր հալվում ութ ժամերի ընթացքում շնորհիվ կոկոսից, ընկույզից ու արախիսից պատրաստված պատյանի: