Հունիսի 21-ին Լոնդոնում մեկնարկում է երկօրյա միջազգային համաժողովը՝ Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսը (URC 2023)՝ նվիրված Ուկրաինայի՝ պատերազմից հետո վերականգնվելու: Ծրագիրը հրապարակված է միջոցառման կայքում։
Կազմակերպիչների խոսքով՝ URC 2023-ի նպատակն է մոբիլիզացնել միջազգային աջակցությունը Ուկրաինայի տնտեսական և սոցիալական կայունացման և պատերազմի հետևանքների վերացման համար, այդ թվում՝ հրատապ կարիքների համար արագ օգնության տրամադրման, ինչպես նաև աջակցության միջոցով:
«Մենք ակնկալում ենք միջազգային հանրության, միջազգային ֆինանսական հաստատությունների լայն մասնակցություն: Մենք շահագրգռված ենք, որ մասնավոր հատվածը առաջատար դեր խաղա, կիրառի իր փորձը և աջակցի Ուկրաինայի վերականգնմանը, և մենք հրավիրում ենք ներդրողներին՝ դիտարկելու կոնկրետ ոլորտներ և հնարավորություններ»,- ասվում է կոնֆերանսի կայքում։
Կազմակերպիչները նշում են, որ Ուկրաինան «շարունակում է բարեփոխումների հավակնոտ ծրագիր իրականացնել» և ուղիներ է փնտրում ներդրողների համար ռիսկերը նվազեցնելու համար։
Լոնդոնյան համաժողովը կտևի երկու օր։