Ուկրաինայի ազգային բանկը շրջանառության մեջ է դրել հայտնի հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200 ամյակին նվիրված հուշադրամ: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
Հուշադրամը թողարկվել է «Ուկրաինայի երևելի անձինք» շարքում՝ 35 հազար օրինակով:

 


«Մեծ նկարչի ծննդյան 200 ամյակի կապակցությամբ հուշադրամի և նամականիշի թողարկումը վառ ապացույցն է նրա, որ պետությունը գնահատում է Հովհաննես Այվազովսկու ներդրումը համաշխարհային գեղանկարչության գանձարանում: Դա ցույց է տալիս նաև հայկական և ուկրաինական մշակույթների փոխադարձ հարստացման ֆենոմենը»,- ասել է ուկրաինացի պատմաբան, տեսաբան Մաքսիմ Ցարենկոն:

 


Ուկրաինայում Հովհաննես Այվազովսկու 200 ամյակի կապակցությամբ միջոցառումների շարք է սկսվել: Երկրի խոշորագույն թանգարաններում ցուցադրվում են հայ նկարչի աշխատանքները: