Ուկրաինայի Ազգային բանկը Ռուսաստանի ռազմական օպերացիայի մեկնարկի հետ կապված երկրի վարկային կազմակերպություններին արգելել է արտարժութային ցանկացած գործարք կատարել ռուսական եւ բելառուսական ռուբլով։ Այս մասին ասվում է Ուկրաինայի ազգային բանկի կայքում։

Ուկրաինական բանկերը նաեւ չեն կարողանա արտարժույթով գործարքներ կատարել, որոնց մասնակիցը գտնվում է Ռուսաստանում եւ Բելառուսում գտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձ է: