Ռուսական քաղավիացիան նոյեմբերի 14-ից արգելել է «EgyptAir» ավիաընկերությանը Կահիրե-Մոսկվա չվերթով թռիչքներ իրականացնել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' այս մասին Interfax-ին հայտնել են Դոմոդեդովո օդանավակայում:

 

 

«Օդանավակայանը Ռուսավիացիայից ստացել է գրություն, որ 2015 թվականի նոյեմբերի 14-ից արգելվում են «EgyptAir» ընկերության թռիչնքերը ՌԴ տարածքում»,-հայտնել են օդանավակայանից:

 

 

«Egypt Air»-ը Եգիպտոսի ազգային ավիափոխադրողն է, որի կազմում առկա են շուրջ 80 Airbus և Boeing տեսակի ինքնաթիռներ: Ավիաընկերությունը թռիչքներ է կատարում ավելի քան 50 երկրներ: