Ավելի քան 8 ամիս տևած դադարից հետո Գյումրու օդանավակայանից դեկտեմբերի 15-ից «Բոինգ» 737-800 ինքնաթիռով Մոսկվա-Երեւան-Մոսկվա չվերթով տրվեց ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կանոնավոր չվերթների մեկնարկը: Թռիչքները կիրականացվեն ցերեկային ժամերին« շաբաթական 3 անգամ' երեքշաբթի, հինգշաբթի եւ կիրակի օրերին: Ինչպես եւ հայտարարվել էր, տոմսերի արժեքը լինելու է սկսած 999 ռուբլուն համարժեք ՀՀ դրամից (մոտ 7900 դրամ): Թռիչքների մեկնարկը, սակայն, տրվել է միջադեպով. եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չվերթից ուշացել են 16 ուղևորներ, ովքեր ժամանում էին Վանաձորից: Նրանցից 10-ը հասել են Գյումրի, սակայն չեն կարողացել օդանավ բարձրանալ, իսկ վեցն այդպես էլ չեն կարողացել ներկայանալ: