Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների օպերատիվ խմբի կողմից նոյեմբերի 27-ին' ժամը 15.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1977թ. ծնված Դավիթ Մ.-ն:
Դավիթ Մ.-ն ապրիլի 3-ից հետախուզվում էր ոստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: