ԱՄՆ-ում նոյեմբերի լույս 2-ի գիշերը մեկնարկում է ակցիան Լաս Վեգասում կատարված հրաձգության զոհերի հիշատակին. 50-ից ավելի շենքեր եւ կառույցներ 58 օրվա ընթացքում կլուսավորեն նարնջագույն: Այդ մասին հայտնել է New York Times հրատարակությունը:
Նշվում է, որ շենքերը կլուսավորեն նարնջագույն, որը խորհրդանշում է մոմի կրակը: Ակցիան, որը կազմակերպել է «Յուրաքանչյուր քաղաք հանուն զենքի անվտանգության» ոչ առեւտրային խումբը, ընդամենը կվերաբերի 19 նահանգների, այդ թվում՝ Նյու Յորքի, Տեխասի, Կոլորադոյի, Օկլահոմայի նահանգներին:
Այս կազմակերպությունը հանդես է գալիս հօգուտ այնպիսի միջոցառումների, որոնք թույլ կտան երկրում նվազեցնել հրազենի կիրառմամբ բռնության մակարդակը: ԱՄՆ-ում ամեն տարի նման բռնությունից շուրջ 33 հազար մարդ է զոհվում, հիշեցնում է New York Times-ը: Մեկ ամիս առաջ Սթիվեն Փեդոքը 58 մարդու սպանեց եւ շուրջ 500 հոգու վիրավորեց Լաս Վեգասում կայացած համերգի ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: