Ապրիլի 23-ին՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները կազմակերպել էին խոշոր ակցիա' նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին. ակցիային մասնակցել են բուհի ավելի քան 100 ուսանողներ:
Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները նշեցին, որ նախաձեռնության նպատակն էր ընդգծել երիտասարդների միասնության գաղափարը, իրավունքներին տեր լինելու կամքն և ցույց տալ ամբողջ աշխարհին, որ ուսանողները՝ հատկապես ապագա բժիշկները, հետամուտ են լինելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու իրենց մասնակցությունն են ունենալու խնդրի' ավելի բարձր ատյաններում բարձրացմանը: