ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտության շնորհիվ' երգիչ ու պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը ստացել է բժշկական վիզա' Եվրոպա մեկնելու համար, գրում է Газета.Ru-ն:

 

«Ես շնորհակալ եմ Պուտինին: Նրա միջամտության շնորհիվ ինձ բժշկական վիզա տրվեց», - ասել է Կոբզոնը:

 

Դա հաջողվել է, չնայած այն բանին, որ Կոբզոնը ԱՄՆ-ի, Կանադայի, ԵՄ-ի սև ցուցակներում է' Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում:

 

Հայտնի է, որ նա Եվրոպա բուժման է մեկնելու սեպտեմբերի 9-ին:

 

Դեռ հուլիսին ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնել էին, թե Կոբզոնը իր վիզայի հարցով դիմելու է Պուտինին, ինչը ինքը Կոբզոնը հերքել էր: Նա այն ժամանակ ասել էր, թե Պուտինը «ուշադիր նախագահ» է և նույնիսկ իր վիրահատության ժամանակ օգնել է Գերմանիայում:

 

7 տարի առաջ Կոբզոնի մոտ շագանակագեղձի քաղցկեղ էր հայտնաբերվել: