Ուկրաինայում իշխանության ապակենտրոնացման վերաբերյալ սահմանադրական փոփոխություններին աջակցում է երկրի բնակչութփյան 78 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍ-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն տարածքային համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Սոցիալական հարցումների համաձայն' բնակչության 78 տոկոսը կողմ է իշխանության ապակենտրոնացմանը, աջակցում է սահմանադրական բարեփոխումների գործընթացին»,- ասել է երկրի նախագահը:

 

 

Նա նաև նշել է, որ սահմանադրական բարեփոխումներին աջակցություն են հայտնել Արևմուտքի քաղաքական առաջնորդները: «Պրոուկրաինական կոալիցիան աջակցում է Ուկրաինային մինսկյան պայմանավորվածությունների հարցում և ողջունում է իշխանության ապակենտրոնացման մասով սահմանադրական բարեփոխումները»,- ասել է Պորոշենկոն: