Արցախի Ազգային ժողովն այսօր հրապարակել է ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006թ. դեկտեմբերի 10-ի Սահմանադրությունը կարևոր դեր խաղաց ինքնորոշված Արցախի պետականությունն ամրապնդելու, երկրում իրավական և ժողովրդավարական կարգեր հաստատելու գործում: Պարտադրված պատերազմի, զինադադարի պարբերական խախտումների, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողությունների պայմաններում Արցախի Հանրապետությունը կարողացավ ստեղծել և ամրապնդել անկախ պետությանը բնորոշ կառույցներ և հաստատուն կերպով ընթանալ ժողովրդավարական ու իրավական բարեփոխումների ճանապարհով:
Գործող Սահմանադրությունն ապացուցել է իր կենսունակությունը և նպաստել սահմանադրաիրավական մի շարք ինստիտուտների ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետության կայացմանը»,- ասված է հայեցակարգում։
Հայեցակարգին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: