Այսօր՝ հուլիսի 19-ին, Ստեփանակերտում կմեկնարկի Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հատուկ նիստը։
Խորհրդարանը, Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, ընտրելու է Հանրապետության նախագահ, ով պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը:
Արցախի նախագահի պաշտոնի համար երկու թեկնածու է առաջադրվել. Արցախի ներկա նախագահ Բակո Սահակյանը և «Շարժում – 88» Արցախի ԱԺ խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը։
Խորհրդարանի հատուկ նիստը կսկսվի ժամը 11:00-ին: