Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ բաց կթողնի ԱՄՆ-ի բաց առաջնությունը:
Թենիսիստուհին կատարել է հետևյալ գրառումը.
«Ցավոք չեմ կարող մասնակցել ԱՄՆ-ի բաց առաջնությանը: Ամեն հնարավորը արեց, որ խաղամ, սակայն ժամանակը չբավականացրեց: Ցանկանում եմ երկրպագուներիս տեղեկացնել, որ կվերադառնամ մի քանի շաբաթից' ասիական տուրի ժամանակ: Հուսով եմ առողջ կլինեմ և կկարողանամ ավարտել տարին»:
Հիշեցնենք, որ Շարապովան վնասվածքի պատճառով բաց էր թողել նաև Ցինցինատիի մրցաշարը:
US Open-ի առաջին տուրը կմեկանրկի ասյօր երեկոյան: Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 13-ին: