ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին տուրը մեկնարկել է:

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել մրցաշարը: Սերբ թենիսիստը 6:1, 6:2, 6:4 հաշվով պարտության է մատնել Դիեգո Շվարցմանին:

Հաղթանակներ են տարել նաև Մարեյը, Ցոնգան, Վավրինկան, Ռոբերտոն, Վերդասկոն և այլք:

Կանանց պայքարում իր ելույթները հաղթանակով է մեկնարկել Մարիա Շարապովան, ով 6:4, 6:0 հաշվով առավելության է հասել Մարիա Կիրիլենկոյի նկատմամբ:

Երկրորդ շրջանի ուղեգիր են նվաճել նաև Էրանին, Ռադվանսկան, Վոզնյացկին, Լիսիցկին, Յանկովիչը, Վինուս Ուիլյամսը, Հալեպը, Կերբերը և այլք: