Լեհական LOT ավիաընկերությունը հունվարի մեկից կվերսկսի իրականացնել Վարշավա-Երևան-Վարշավա թռիչքները: Հունվարին LOT -ը կիրականացնի շաբաթական երեք չվերթ: ԻնչպեսԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, օդանավը Վարշավայից կժամանի յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, Երևանից կմեկնի երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:

 

Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամառային ժամանակահատվածում չվերթերի հաճախականությունը ավելացնելու շուրջ:

 

Չվերթերի վերակազմավորման պատճառով, LOT -ը հուլիսի 1-ից դադարեցրել էր դեպի Երևան չվերթերը: