Եվրո 2016-ի առաջնության ընտրական փուլի շրջանականերում Հայաստանի ազգային ընտրանին վաղը արտագնա հանդիպում կանցկացնի Սերբիայի ընտրանու հետ:

Խաղին ընդառաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը  Նովի Սադի «Կարաջորջե» մարզադաշտում հանդիպել է լրագրողներին:

- Տեղյա՞կ եք արդյոք, թե ինչ է կատարվում սերբական ֆուտբոլում, թե ինչ վիճակում է Սերբիայի հավաքականը:

- Իհարկե, տեղյակ ենք: Չնայած ամեն ինչին, Սերբիան շատ ուժեղ հավաքական է: Ալբանիայի հետ չարաբաստիկ խաղը շատ բան փոխեց Սերբիայի համար: Հետեւում ենք նաեւ Սերբիայի առաջնությանը եւ տեղյակ ենք, որ կան շատ լավ երիտասարդներ, ովքեր ապագայում կարող են լուրջ մրցակցություն ստեղծել հիմնական կազմի խաղացողների հետ:

-Ինչպե՞ս եք դիտարկում այս հանդիպումը՝ հաշվի առնելով, որ երկու հավաքականներ էլ շանսեր չունեն:

- Սերբիան ավելի վատ վիճակում է, իսկ մենք դեռ տեսական հնարավորություններ ունենք: Սակայն եթե ոչ մի շանս էլ չլինի, մենք միեւնույն է խաղում ենք մեր ազգի, մեր ֆուտբոլասերների համար, որ ուրախություն պարգեւենք նրանց:

- Ձեր գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացնելու է պաշտոնական երկրորդ հանդիպումը: Առաջին խաղին կային կադրային որոշակի խնդիրներ, մի քանի խաղացողներ էլ լավ մարզավիճակում չէին: Արդյոք այժմ իրավիճակն այլ է, արդյո՞ք հավաքականի ճամբարում գտնվողները ֆունկցիոնալ լավ վիճակում են:

- Առաջին անգամ է, որ Բերեզովսկին արդեն ավարտել է կարիերան: Մարզիչը 3 օրում չի կարող բարելավել ֆիզիկական վիճակը: Մեր խնդիրն ավելի շատ տղաներին վերականգնելն է, քանի որ տղաները հանդիպումներ են ունեցել ակումբներում: Մենք ավելի շատ աշխատել ենք տակտիկական պատրաստվածության վրա: Ես գոհ եմ մարզումներից, գոհ եմ, որ տղաները խաղում են ակումբներում, բայց խաղը ցույց կտա, թե որքանով են նրանք պատրաստ:

- Դժվար է տրամարդել թիմին հաղթանակի, երբ շանսեր չկան…

- Ինչ-որ չափով դա դժվար է: Բացի այդ խաղալու ենք դատարկ տրիբունաների ներքո եւ կարող է ընկերական խաղի տպավորություն թողնել: Բայց ես ամեն ինչ անում եմ, որ մաքսիմալ նվիրավածություն լինի այս խաղում: Մենք պետք է անմնացորդ նվիրվենք վաղվա խաղում, քանի որ մենք երկրի պատիվն ենք ներկայացնում:

- Նախորդ տարի Հայաստանը Սերբիայի հետ մրցել է Երեւանում: Մրցակցի կազմում այս մեկ տարվա ընթացքում շոշափելի փոփոխություններ տեսնում եք, թե ոչ:

- Որոշ փոփոխություններ կան: Տեղյակ ենք, որ վնասվածքներ ունեցողներ ունեն: Կան նաեւ խաղացողներ, որ չեն ընդգրկվել: Կան նաեւ նորեկներ: Այնպես որ, փոփոխությունները քիչ չեն:

- Գեւորգ Ղազարյանը երկուշաբթի խաղ ուներ եւ բավական ուշ է միացել հավաքականին, քանի որ Պորոտւգալիայից Հայաստան հասնելը հեշտ խնդիր չէ: Արդյո՞ք նա հասցրել է վերականգնվել:

- Իհարկե, բավական հոգնեցուցիչ է, ինչ-որ չափով հասկանում ենք եւ փորձում ենք վերականգնել: Այսօրվա մարզումից ամեն ինչ պարզ կլինի: Եթե տեսնենք, եթե նա չի վերականգնվել, ապա նա կհանգստանա եւ կպատրաստվի Դանիայի դեմ խաղին: Դեռ չեմ կարող ասել: Այս մասին գրում է armsport.am: