Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլն իր ֆեյսբուքյան էջում բացատրել է պատճառը, թե չնչու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ուզում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. փոխանցում է tvrain.ru-ն:

 

«Պուտինյան հեռուստատեսային ցանցն Օբամային համեմատում է ԴԱԻՇ-ի առաջնորդի հետ, իսկ հետո ռուսները հարցնում են, թե Օբաման ինչու չի պատրաստվում հանդիպել Պուտինի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում»,- գրել է Մաքֆոլը:

 

Սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի նախագահական վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպում առայժմ չի ծրագրվել:

 

Մայքլ Մաքֆոլը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանն է եղել 2012-2014 թթ.: