US Open-ի երրորդ տուրում իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս մնաց պայքարից:
Թենիսիստը 6:3, 6:4, 4:6, 3:6, 4:6 հաշվով զիջեց իտալացի Ֆաբիո Ֆոնինիին, ում հաջորդ մրցակիցը կլինի մեկ այլ իսպանացի` Ֆելիսիանո Լոպեսը:
«Ֆոնինին հիանալի խաղաց: Ես հնարավորություն ունեի, սակայն արդյունքը իմ սխալների պատճառով այսպիսին չէ: Այն մրցակցի արժանիքն է և ես ընդունում եմ դա: Ինձ տխրեցնում է այն, որ Ֆոնինին ինձանից լավ էր խաղում, բայց դա այդպես էր»,- պարտությունից հետո ասել է Նադալը, ում խոսքերը մեջբերում է АТР-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 6:3, 7:5, 7:5 հաշվով առավելության է հասել Անդրեաս Սեպիի նկատմամբ: