Դոմինիկյան Հանրապետության Սանտո Դոմինգո քաղաքում տեսախցիկներն արձանագրել են AS-350 ուղղաթիռի կործանումը` քաղաքային թաղամասում:
Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ ուղղաթիռի օդաչուն փրկվել է տեղացի բնակիչների օգնության շնորհիվ: Նա միայն ոտքերի վնասվածք է ստացել:
Նշենք, որ ուղղաթիռը վթարի է ենթարկվել ուղղակիորեն բնակելի տան տանիքին, որում մի տղամարդ է եղել: Նրան թվացել է, թե փոթորիկ է, և շատ է վախեցել, երբ տեսել է կործանված ուղղաթիռը: Հրդեհից հաջողվել է խուսափել:
Միևնույն ժամանակ, տուժած օդաչուին հասցրել են կողոպտել: Որոշ հանցագործներ որոշել են օգտվել ստեղծված իրավիճակից և գողացել են նրա դրամապանակն ու կոշիկները: Կարճ ժամանակում իրավապահները հաստատել են երեք կողոպտիչների ինքնությունները, որոնցից մեկն արդեն ձերբակալվել է: