ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանին չի զարմացնում, որ Ադրբեջանի զինանոցում առկա է նաեւ թուրքական ծագման զինամթերք, որը վերջին օրերին հակառակորդն օգտագործել է հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին:

 

«Թուրքական հետքի համար զարմանալ պետք չէ: Թուրքական զենքին առաջին անգամ առնչվել եմ 1994 թվականի ապրիլին, երբ զենքեր ու կապի միջոցներ էինք առգրավել: Թուրքիան երբեք չի ժխտել, որ սատարելու է իր բարեկամ երկրին` Ադրբեջանին, եւ նոր զենքերի կիրառումն առանձնահատուկ չէ: Դրանք այս տարվա ընթացքում հակառակորդը միշտ կիրառել է, եւ մենք դրանից տեղյակ ենք»,- ընդգծեց Մովսես Հակոբյանը: