Հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովի վիճակը, ով շաբաթ օրը հիվանդանոց էր տեղափոխվել սրտի կաթվածի կասկածով, բժիշկների կողմից գնահատվում է, որպես կայուն ծանր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնել է ռեժիսորի ընտանիքին մոտ աղբյուրը:

 

«Բժիշկները հայտնում են Էլդար Ալեքսանդրովիչի ծանր վիճակի մասին: Նա վերակենդանացման բաժանմունքում է: Սովորական պալատ տեղափոխելու մասին դեռ խոսք չի գնում»,- ասել է գործակալության զրուցակիցը: