Այս պահին ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 3 զինծառայողներից մեկը շարունակում է ինտենսիվ բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ' նրա առողջական վիճակը ծանր կայուն է: Մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։