Օգոստոսի 25-ին մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետեւանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ի (վիճակը գնահատվում էր ծանր) առողջական վիճակում, բժիշկների գործադրած ջանքերի շնորհիվ, արձանագրվել է դրական տեղաշարժ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից, տեղափոխվել է այրվածքաբանական բաժանմունք՝ բուժումը շարունակելու նպատակով: