ԼՈՒՐԵՐ.com-ն արդեն տեղեկացրել է, որ հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Գուրգեն Հարությունի Սարգսյանը: Վիրավոր զինվորը ծնունդով Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղից է: 

 

Զինծառայողը գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում: Հորբատեղի գյուղապետ Գագիկ Սանդրոսյանը ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրեց, որ տղայի վիճակը նույնն է՝ ծայրահեղ ծանր:

 

19-ամյա Գուրգենին դեռ արհեստական շնչառության ապարատ է միացված: Զինծառայողը գլխուղեղի բեկորային վնասվածք է ունեցել, վիրահատություն է կատարվել: 

 

Իսկ Գուրգենի հորեղբայր Ավետիք Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բժիշկների տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ տղայի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. «Այլ բան չգիտենք դեռ»: