Մարտակերտի ճանապարհին ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով սեպտեմբերի 27-ին վիրավորում ստացած 13-ամյա Ռոբերտի առողջական վիճակում դրական դինամիկա կա: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:
«Ադրբեջանական կողմի հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի առողջության մեջ դրական դինամիկա կա: Վիճակն արդեն կայուն է: Դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից, բայց կշարունակի բուժվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում»,- գրել է Դերձյանը: