Ապարանի արյունալի դեպքերի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում ստացած 18-ամյա երիտասարդի առողջական վիճակում դրական դինամիկա է արձանագրվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց «Արմենիա» ՀԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժական գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը՝ հավելելով, որ արհեստական շնչառության ապարատն անջատված է, նա ինքնուրույն շնչում է և լիարժեք կառողջանա:

«Վիրավորում ստացած մյուս երիտասարդի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,-նշեց Կուրղինյանը: