Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Գաել Անդոնյանը Սերբիայի հավաքականից կրած պարտությունից հետո կոչ է արել դժվար պահերին լինել ազգային հավաքականի կողքին:

 

«Մենք պետք է միասին լինենք դժվար պահերին»,- ավելացնելով ներկայացված լուսանկարը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆուտբոլիստը: 

 

Հայաստան-Դանիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կսկսվի ժամը 20:00-ին: