Սեպտեմբերի 7-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի 14/24 հողակտորում շինարարական աշխատանքներ իրականացնելիս արտաքին ինքնաշեն բեռնատար վերելակը պոկվել և ընկել է ձորը (մոտ 60 մ):

 

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

 

 

Պարզվել է, որ «Արամ-Շին» ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքներ իրականացնելիս արտաքին ինքնաշեն բեռնատար վերելակի շարժիչը խափանվել է, և խցիկը մոտ 60 մ ընկել է ձորը, ինչի հետևանքով 1955 թ. ծնված Պ. Ս.-ը և 1969 թ. ծնված Ս. Ղ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Պ. Ս.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ձորից, իսկ ժամը 11.18-ին հրշեջ-փրկարարներն և փրկարարները ձորից դուրս են բերել Ս. Ղ.-ին. տուժածները հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր: