
Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդիպել են Չանքայայի պալատում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ընդդիմադիր կուսակցության ղեկավարի ցանկությամբ իրականացված հանդիպմանը կողմերը քննարկել են Հաքքարի նահանգի Դաղլըջա գավառում տեղի ունեցող իրադարձությունները և ահաբեկչության դեմ տարվող պայքարը:
Հանդիպումը տևել է 45 րոպե: