Անհայտ անձինք հրաձգություն են իրականացրել Նյու Յորքում՝ Աշխատանքի օրվան նվիրված շքերթի մեկնարկից առաջ, հաղորդում է Associated Press գործակալությունը:

 

Հրաձգության հետևանքով սպանվել է Empire State Development պետական ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից Քերի Գաբայն ու վիրավորվել է Նյու Յորքի քաղաքապետի օգնական Էնդրյու Քուոմոն:

 

Ոստիկանության վարկածով՝ փողոցում կրակել են հակամարտող հանցավոր խմբավորումները: 43-ամյա Գաբայը հայտնվել է փոխհրաձգության կիզակետում: