Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը իրատեսական է համարում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը'ընդգծելով այդ նախագծի կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար: «Դուք տեղյակ եք, որ Հայաստանի վարչապետը չինացի իր գործընկերոջ հետ առաջիկայում քննարկելու է այդ հարցը: Այդ երկաթգծի կառուցումը ես իրատեսական եմ համարում, սակայն դրա կառուցման համար բավական երկար ժամանակ կպահանջվի»,- շեշտեց նա' հավելելով, որ դա կարևոր նախագիծ է Հայաստանի համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օգոստոսի 18-ին ՀՀ կառավարության նիստից հետո հայտարարեց, որ Չինաստանի նախագահը այդ ճանապարհի համար գումարներ է հատկացրել: «Չինաստանը շահագրիռ է Մետաքսի ճանապարհի վերականգնման գործում: Դրա համար նման ծրագրերում գործունեություն ծավալած չինական շատ կազմակերպություններ ունեն շահագրգռվածություն այդ երկաթուղու կառուցման գործում ունենալու իրենց ուրույն տեղը: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս ուղղությամբ խնդիրները հաղթահարվեն: Երբեք չենք հայտարարել, որ դա շատ հեշտ է կառուցվելու ու լուրջ խ նդիրներ չունենք: Երկաթգծի կառուցումը բոլորիս է անհրաժեշտ»,- շեշտել է նախարարը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ օգոստոսի 17-ին Ծաղկաձորում հայտարարել էր, որ նախատեսում է սեպտեմբերին այցելել Չինաստան, որի ընթացքում իր չինացի գործընկերոջ հետ կքննարկի նաև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրում Չինաստանի ներգրավվածության հարցը: