ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեմյս Ուորլիքն Instagram-ի և Twitter-ի իր էջերում գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կլարգավորման վերաբերյալ' ներկայացնելով ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի օրինակը:

 

«Աբրահամ Լինքոլնը մեզ պատերազմից հաշտության բերեց' վեր բարձրանալով քաղաքականությունից և նոր էջ բացելով մեր պատմության մեջ: Կա՞ արդյոք մի խիզախ Աբրահամ Լինքոլն Հայաստանում կամ Ադրբեջանում, ով պատրաստ է բերել խաղաղություն և հաշտություն: Տարածաշրջանի ժողովուրդները պատրա՞ստ են կողք-կողքի ապրել խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ»,- գրել է ամերիկացի համանախագահը' գրառման հետ ներկայացնելով նաև Լինքոլնի լուսանկարը' կիսանդրիի տեսքով:

 

Գրառումը նա նշել է «Լեռնային Ղարաբաղ հաշտություն», «առաջնորդություն», «Կովկաս» (#NKpeace #leadershipNagorno-#Karabakh #caucasus) հեշթեգերով: