Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին ընդունել է կառավարության հրաժարականը և գործող վարչապետ Իբրահիմ Մահլյաբին և նրա կաբինետի անդամներին հանձնարարել կատարել պարտականությունները միչև գործադիր իշխանության նոր կազմի ձևավորումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Նոր կառավարությունը ձևավորելու գործառույթները նախագահը հանձնել է Եգիպտոսի նավթի հարցերով նախարար Շերիֆ Իսմայիլին:

 

2014 թվականի հունիսից Եգիպտոսի գործող կառավարության հրաժարականը պայմանավորված է խոշոր կոռուպցիոն սկանդալով, որում ներգրավված էին գյուղատնտեսության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում և նախարարը: Գյուղատնտեսության նախարարը ձերբակալվել էր սեպտեմբերի 7-ին կոռուպցիայի և կաշառակերության մեղադրանքներով: