Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ընդունել է վարչապետ Իրժի Ռուսնոկի ղեկավարած կառավարության հրաժարականը, գրում է Deutsche Welle-ն:
Հաղորդվում է, որ նախարարների խորհուրդը հրաժարականի դիմում էր ներկայացրել պատգամավորների պալատի կողմից անվստահության քվե ստանալուց հետո: Կառավարությանն անվտսահության քվե էր տվել 100 պատգամավորներից 93-ը:
Այսպիսով՝ նախարարները իրենց պարտականությունները կկատարեն մինչև երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը նշանակվել է 2013-ի հոկտեմբերին:
Հիշեցնենք, որ նախկին կառավարությունը՝ Պյոտր Նեչասի գլխավորությամբ, հրաժարական էր տվել աղմկահարույց սկանդալի ֆոնի վրա, երբ ոստիկանության իրականացրած գործողությունների արդյուքնում ձերբակալվել էր Նեչասի կառավարչության 7 անդամ: