Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, արվեստաբան Հրավարդ Հակոբյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ:
ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում ասված է.
«Դուք մեծ ավանդ ունեք հայ արվեստի, մասնավորապես՝ միջնադարյան հայ մանրանկարչության պատմության ուսումնասիրության գործում: Գնահատելի է Ձեր մանկավարժական երկարամյա և շնորհակալ գործունեությունը:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք, ամենայն բարիք»: