Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ: Այդ մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նշելով, որ Ռուդոլֆ Խառատյանը հայկական բալետային արվեստի երախտավորներից է, ով տարիներ շարունակ նվիրվածությամբ ծառայելով պարարվեստին՝ մեր ազգային բալետ է բերել նոր խոսք, ստեղծել անմոռաց կերպարներ և տպավորիչ բեմադրություններ, Նախագահը բարձր է գնահատել նաև Հայաստանում և արտերկրում բալետի արտիստների նոր սերնդի կրթմանն ու դաստիարակությանն ուղղված հոբելյարի մանկավարժական գործունեությունը:
Հանրապետության Նախագահը մաղթել է Ռուդոլֆ Խառատյանին քաջառողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ: